Իրազեկումն ընդունվել է ի գիտություն
16.01.2017
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 16.01.2017 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական Փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի իրազեկումը՝ ս.թ. փետրվարի 11-ին՝ ժ.14.30-ից Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքից՝ Մաշտոցի պողոտա–Բաղրամյան պողոտա՝ մինչև Սիրահարների զբոսայգի երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։
Երևանի քաղաքապետարան