Պահոց

ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի` ս.թ. նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին և 6-ին հավաքներ և երթեր անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

11.10.2024

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 11.10.2024 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին և 6-ին ժամը 00.00-24.00-ն Ազատության հրապարակում հավաքների և հավաքների ընթացքում՝ ժ.18.00-21.00 Ազատության հրապարակ – Սայաթ Նովայի պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթերի անցկացումը:
2. ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին և 6-ին Ազատության հրապարակում նախատեսվող հավաքների ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:

 

Երևանի քաղաքապետարան