Պահոց

ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի` ս.թ. մարտի 29-ին, 30-ին, 31-ին, ապրիլի 1-ին և 2-ին հավաքներ և երթեր անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

06.03.2025

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 06.03.2025 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. մարտի 29-ին, 30-ին, 31-ին, ապրիլի 1-ին և 2-ին ժամը 00.00-24.00-ն Հանրապետության հրապարակում հավաքների և հավաքների ընթացքում՝ ժ.18.00-21.00 Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա – Սայաթ-Նովայի պողոտա - Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով երթերի անցկացումը:
2. ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից  ս.թ. մարտի 29-ին, 30-ին, 31-ին, ապրիլի 1-ին և 2-ին Հանրապետության հրապարակում նախատեսվող հավաքների ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:

 

Երևանի քաղաքապետարան