ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի` ս.թ. մարտի 22-ին, 23-ին և 24-ին հավաքներ և երթեր անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ
27.02.2025
1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 27.02.2025 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. մարտի 22-ին, 23-ին և 24-ին ժամը 00.00-24.00-ն Հանրապետության հրապարակում հավաքների և հավաքների ընթացքում՝ ժ.18.00-21.00 Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա – Սայաթ-Նովայի պողոտա - Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով երթերի անցկացումը:
2. ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից մարտի 22-ին, 23-ին և 24-ին Հանրապետության հրապարակում նախատեսվող հավաքների ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:
Երևանի քաղաքապետարան