Պահոց

ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի` ս.թ. մարտի 21-ին հավաք և երթ անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

26.02.2025

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 26.02.2025 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. մարտի 21-ին ժամը 00.00-24.00-ն Հանրապետության հրապարակում հավաքի և հավաքի ընթացքում՝ ժ.18.00-21.00 Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա – Սայաթ-Նովայի պողոտա - Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով երթի անցկացումը:
2. ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից  ս.թ. մարտի 21-ին Հանրապետության հրապարակում նախատեսվող հավաքի ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:

                                                                                                             

 Երևանի քաղաքապետարան