Պահոց

ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի` ս.թ. մարտի 14-ին, 15-ին, 16-ին և 17-ին հավաքներ և երթեր անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

21.02.2025

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 21.02.2025 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. մարտի 14-ին, 15-ին, 16-ին և 17-ին՝ ժամը 00.00-24.00-ն Ազատության հրապարակում հավաքների և հավաքների ընթացքում՝ ժ.18.00-21.00 Ազատության հրապարակ – Սայաթ Նովայի պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթերի անցկացումը:
2. ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. մարտի 14-ին, 15-ին, 16-ին և 17-ին Ազատության հրապարակում նախատեսվող հավաքների ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:

 
Երևանի քաղաքապետարան