Պահոց

ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի` ս.թ. հուլիսի 21-ին, 22-ին և 23-ին հավաքներ և երթեր անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

27.06.2024

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 27.06.2024 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. հուլիսի 21-ին, 22-ին և 23-ին ժամը 00.00-24.00-ն Հանրապետության հրապարակի շատրվաններին հարող տարածքում հավաքների և հավաքների ընթացքում՝ ժ.18.00-21.00 Հանրապետության հրապարակի շատրվաններին հարող տարածք – Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա – Սայաթ-Նովայի պողոտա - Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակի շատրվաններին հարող տարածք երթուղով երթերի անցկացումը:
2. ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. հուլիսի 21-ին, 22-ին և 23-ին Հանրապետության հրապարակի շատրվաններին հարող տարածքում նախատեսվող հավաքների ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է: 

 

Երևանի քաղաքապետարան