Պահոց

ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի` ս.թ. դեկտեմբերի 12-ին հավաք և երթ անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ

15.11.2024

1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 15.11.2024 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. դեկտեմբերի 12-ին ժամը 00.00-24.00-ն Հանրապետության հրապարակի շատրվաններին հարող տարածքում հավաքի և հավաքի ընթացքում՝ ժ.18.00-21.00 Հանրապետության հրապարակի շատրվաններին հարող տարածք – Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա – Սայաթ-Նովայի պողոտա - Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակի շատրվաններին հարող տարածք երթուղով երթի անցկացումը:
2. ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից  ս.թ. դեկտեմբերի 12-ին Հանրապետության հրապարակի շատրվաններին հարող տարածքում նախատեսվող հավաքի ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:

 

Երևանի քաղաքապետարան