ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի` ս.թ. ապրիլի 5-ից մինչև ս.թ. դեկտեմբերի 5-ը հավաքներ և երթեր անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ
19.03.2025
1. Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 19.03.2025 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. ապրիլի 5-ից մինչև ս.թ. դեկտեմբերի 5-ը ժամը 00.00-24.00-ն Ազատության հրապարակում հավաքների և հավաքների ընթացքում՝ ժ.18.00-21.00 Ազատության հրապարակ – Սայաթ Նովայի պողոտա - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Ազատության հրապարակ երթուղով երթերի անցկացումը:
2. ՀՀ քաղաքացի Հովհաննես Հովհաննեսյանի կողմից ս.թ. ապրիլի 5-ից մինչև ս.թ. դեկտեմբերի 5-ն Ազատության հրապարակում նախատեսվող հավաքների ընթացքում վրանների տեղադրումը մերժվել է:
Երևանի քաղաքապետարան