Հավաքների անցկացումն ընդունվել է ի գիտություն
03.04.2024
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 03.04.2024 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի անդամ Մեսրոպ Եղիազարյանի կողմից ս.թ. ապրիլի 9-ին ժամը 16.00-20.00, ս.թ. ապրիլի 10-ին, 11-ին և 12-ին ժամը 14.00-18.00 ՀՀ Ազգային ժողովի շենքի դիմացի ոչ երթևեկելի հատվածում /Բաղրամյան պողոտա-19/ հավաքների անցկացումը:
Երևանի քաղաքապետարան