Հավաքներ անցկացնելու վերաբերյալ իրազեկում
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի լիազորված անձ Էդուարդ Հովհաննիսյանի կողմից ներկայացվել է իրազեկում՝ ս.թ. մայիսի 16-ին՝ ժ.18.30-21.00 Նոր Նորք վարչական շրջանի Գայի արձանի հարակից տարածքում, ս.թ. մայիսի 18-ին՝ ժ.18.30-21.00 Էրեբունի վարչական շրջանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում (Էրեբունու փող. 38), ս.թ. մայիսի 20-ին՝ ժ.19.00-21.00 Աջափնյակ վարչական շրջանի «Արմենիա» բժշկական կենտրոնի հարակից այգում, ս.թ. մայիսի 22-ին՝ ժ.19.00-21.00 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, ս.թ. մայիսի 24-ին՝ ժ.19.00-21.00 Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցի՝ «Էվրիկա» սուպերպարկետի դիմացի հատվածում, ս.թ. մայիսի 27-ին՝ ժ.19.00-21.00 Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգում, ս.թ. մայիսի 29-ին՝ ժ.19.00-21.00 Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակի և Դրոյի փողոցների խաչմերուկի հարակից տարածքում, ս.թ. հունիսի 1-ին՝ ժ.19.00-21.00 Արաբկիր վարչական շրջանի Մերգելյան պուրակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարան