Հավաքի և երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն
06.05.2026
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 06.05.2026 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Ալեքսան Ալեքսանյանի իրազեկումը՝ ս.թ. մայիսի 8-ին՝ ժամը 19.00-22.00 «Հաղթանակ» զբոսայգու՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարակից տարածքում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.20.00-ին «Հաղթանակ» զբոսայգի – Կարապետ Ուլնեցու փողոց երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարան