Պահոց

Հավաքի և ավտոերթի անցկացումն ընդունվել է ի գիտություն

17.03.2025

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 17.03.2025 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Կորյուն Թադևոսյանի իրազեկումը՝  ս.թ. մարտի 22-ին՝ ժամը 15.00-16.00 Հրազդանի կիրճի՝ Հրազդան մարզադաշտին հարող տարածքում հավաք, ժ.16.00-17.00 Հրազդան մարզադաշտ - Աթենքի փողոց - Բրազիլիայի հրապարակ - Աթենքի փողոց - «Հաղթանակ» կամուրջ - Մաշտոցի պողոտա - Սայաթ-Նովայի պողոտա - Խանջյան փողոց - Ագաթանգեղոսի փողոց - Արշակունյաց պողոտա - Երևան մոլի ավտոկայանատեղի երթուղով ավտոերթ և ժ.17.00-18.00 Երևան մոլի ավտոկայանատեղիում հավաք անցկացնելու վերաբերյալ:

 

Երևանի քաղաքապետարան