Պահոց

Հավաք և երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկում

14.03.2025

ՀՀ քաղաքացի Կորյուն Թադևոսյանի կողմից ներկայացվել է  իրազեկում՝ ս.թ. մարտի 22-ին՝ ժամը 15.00-16.00 Հրազդանի կիրճում՝ Հրազդան մարզադաշտի հարակից տարածքում հավաք, ժ.16.00-17.00 Հրազդան մարզադաշտ-Աթենքի փողոց-Բրազիլիայի հրապարակ-Աթենքի փողոց-Հաղթանակ կամուրջ-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովայի պողոտա-Խանջյան փողոց-Ագաթանգեղոսի փողոց-Արշակունյաց պողոտա-Երևան մոլի ավտոկայանատեղի երթուղով ավտոերթ և ժ.17.00-18.00 Երևան մոլի ավտոկայանատեղիում հավաք անցկացնելու վերաբերյալ։

 

Երևանի քաղաքապետարան