Հավաք և երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկում
25.10.2024
ՀՀ քաղաքացի Մասիս Շիրոյանի կողմից ներկայացվել է իրազեկում՝ ս.թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 18.00-19.00 Գարեգին Նժդեհի արձանի հարակից տարածքում հավաք և ժամը 19.00-20.00 Գարեգին Նժդեհի արձանի հարակից տարածքից՝ Նալբանդյան փողոց-Հանրապետության հրապարակ-Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։
Երևանի քաղաքապետարան