Պահոց

Հավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկում

27.11.2026

ՀՀ քաղաքացի Ռուբեն Մելիքյանի  կողմից իրազեկում է ներկայացվել Երևանի քաղաքապետարան ս.թ. դեկտեմբերի 12-ին՝ ժ.13.00-15.00 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում (դիմացի հարթակին և դեպի Տիգրան Մեծի պողոտա ձգվող աստիճանահարթակին) հավաք անցկացնելու վերաբերյալ։

Երևանի քաղաքապետարան