Երթ (մոտոցիկլետներով) անցկացնելու վերաբերյալ իրազեկում
29.05.2026
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Էդուարդ Հովհաննիսյանի կողմից ներկայացվել է իրազեկում՝ ս.թ. հունիսի 4-ին՝ ժ.13.00-15.00 Սասունցի Դավթի արձանի հարակից տարածքից՝ Տիգրան Մեծի պողոտա-Երվանդ Քոչարի փողոց-Վարդանանց փողոց-Սախարովի հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Տերյան փողոց-Սարալանջի փողոց-Ազատության պողոտա-Բաբայան փողոց-Կարապետ Ուլնեցու փողոց երթուղով երթ (մոտոցիկլետներով) անցկացնելու վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարան