Պահոց

Երթի և հավաքի անցկացումն ընդունվել է ի գիտություն

14.10.2024

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 14.10.2024 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի կողմից` ս.թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12.00-ին, Ստ. Շահումյանի անվան հրապարակից՝ Վ. Սարգսյան փողոց - Հանրապետության հրապարակ - Վ.Սարգսյան փողոց - Բեյրութի փողոց - Սուրբ Գր. Լուսավորչի փողոց՝ մինչև ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հարակից տարածք երթուղով երթի և ժ.13.00-13.30 ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հարակից տարածքում հավաքի անցկացումը:


Երևանի քաղաքապետարան