Երթի անցկացումն արգելվել է
21.01.2026
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 21.01.2026 թվականի որոշմամբ արգելվել է ԻԻՀ քաղաքացի Սեյեդմասուդ Թահերիի կողմից ս.թ. հունվարի 24-ին՝ ժամը 11.00-15.00 ՀՀ Ազգային ժողովի հարակից տարածքից-Բաղրամյան պողոտա-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ՝ ՀՀ կառավարության շենքի հարակից տարածք երթուղով երթի անցկացումը:
Երևանի քաղաքապետարան