Երթեր անցկացնելու վերաբերյալ իրազեկում
15.04.2025
ՀՀ քաղաքացի Ստեփան Աղազարյանի կողմից ներկայացվել է իրազեկում՝ ս.թ. ապրիլի 25-ին՝ ժ.22.00-ին Սուրբ Սարգիս եկեղեցու բակից Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց-Վ.Սարգսյան փողոց-Հանրապետության հրապարակ, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակից Կոնդ թաղամաս – Սարյան փողոց – Ամիրյան փողոց – Հանրապետության հրապարակ, Սուրբ Զորավոր եկեղեցու բակից Փարպեցու փողոց-Պուշկինի փողոց - Աբովյան փողոց - Հանրապետության հրապարակ, Սուրբ Աննա եկեղեցու բակից Սայաթ-Նովայի պողոտա - Նալբանդյան փողոց - Հանրապետության հրապարակ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության հրապարակ երթուղիներով երթեր անցկացնելու վերաբերյալ։
Երևանի քաղաքապետարան