Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի կողմից (այսուհետ՝ Կայք) օգտվողների տրամադրած տեղեկատվության օգտագործման և պաշտպանության կարգը:
Գաղտնիության քաղաքականության հնարավոր փոփոխություններին կարող եք ծանոթանալ հետևելով տվյալ էջի թարմացումներին:
Գաղտնիության սույն քաղաքականությունն ուժի մեջ է մտնում 02.03.2015թ.-ից:
Ինչ անձնական տվյալներ են հավաքվում
Կայքը հավաքում է հետևյալ տեղեկատվությունը՝
Անուն, ազգանուն
Կոնտակտային տվյալներ՝ ներառյալ էլ. փոստի հասցեներ և հեռախոսահամարներ
Հանրային ծառայությունների համարանիշ, անձը հաստատող այլ փաստաթղթերի տվյալներ
Այլ անհրաժեշտ տվյալներ:
Երբ են անձնական տվյալները հավաքվում
Կայքը հավաքում է տվյալը, երբ օգտվողը լրացնում է առցանց դիմում կամ կատարում է տվյալների հարցում Հարկեր և Վճարումներ բաժնում:
Ինչպես են հավաքված տվյալները օգտագործվում
Կայքին անհրաժեշտ տվյալներն օգտվողների խնդիրները հասկանալու և նրանց համապատասխան ծառայություն մատուցելու համար են:
Ինչպես են հավաքված տվյալները պահպանվում
Օգտվողների անձնական տվյալները փոխանցվում են ծածկագրված կապով և մատչելի են միայն սահմանափակ թվով մարդկանց, ովքեր ունեն համապատասխան համակարգ մուտք գործելու հատուկ իրավունք և պարտավոր են պահպանել տեղեկատվության գաղտնիությունը:
Օգտվողի կողմից տվյալ մուտքագրելիս, տրամադրելիս կամ հաստատելիս Կայքը իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ ուղղված անձնական տվյալների անվտանգության պահպանմանը:
Հավաքված անձնական տվյալերը պահպանվում են հատուկ պաշտպանված սերվերներում, որոնք համացանցային բաց հասանելիություն չունեն:
"Cookie"-ների օգտագործում
Կայքը չի օգտագործում "Cookie", "Web beacon"-՝ օգտվողների քայլերին հետևելու նպատակով:
Երրորդ անձի գործոն
Կայքը չի տրամադրում կամ վաճառում երրորդ կողմի օգտվողների անձնական տվյալները:
Հղում այլ կայքերի
Կայքը կարող է պարունակել այլ կայքերի կամ ծառայությունների հղումներ, որոնք ունեն իրենց գաղտնիության քաղաքականությունը: Հետևաբար, Կայքը պատասխանատվություն չի կրում այդ կայքերի գործունեության կամ բովանդակության համար:
Google
Կայքն օգտվում է Google Analytics համակարգից՝ այցելուների շարժը վերլուծելու և օգտվողների լսարանի մասին ամբողջական պատկեր ստանալու նպատակով: Google Analytics համակարգը կիրառում է "first-party cookies" (մանրամասներ):
Կապ
Տվյալների հավաքման և օգտագործման քաղաքականության հետ կապված հարցերը կարող եք ուղղել privacypolicy@yerevan.am էլեկտրոնային հասցեյին: