Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչություն
Հավելված N 31
Երևանի քաղաքապետի
2021թ. հունիսի 4-ի N1867-Ա որոշման
2. Վարչության նպատակը, խնդիրները և գործառույթները
7. Վարչության նպատակը պաշտպանության ոլորտում և արտակարգ իրավիճակներում՝ Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ապահովումն է:
8. վարչության խնդիրները և գործառնությունները բխում են` « Պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության մասին իրավական ակտերով, ինչպես նաև ՀՀ կառավարության և ՀՀ Նախագահի (գաղտնի և ոչ գաղտնի) որոշումներով, նորմատիվ իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
9. Վարչությունը՝ 1) աջակցում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացմանը և զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրմանը, 2) աջակցում է պահեստազորային պատրաստության միջոցառումների իրականացմանը, 3) ապահովում է զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին քաղաքապետարանի այն աշխատակիցների մասնակցությունը՝ որոնք հաշվառված են ՀՀ ԶՈՒ պահեստազորում, 4) իրականացնում է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների, Երևանի ենթակայության կազմակերպությունների զինվորական հաշվառման և հատուկ զինվորական հաշվառման, պահեստազորայինների ամրագրման աշխատանքները, 5) զորահավաքային (պահեստազորայինների) նախապատրաստության շրջանակներում և զորահավաքային զորակոչի ժամանակ աջակցում է Երևան քաղաքի ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներին (զինկոմիսարիատներին) զորահավաքային խնդիրների կատարմանը, 6) իր իրավասության սահմաններում աջակցում է զինված ուժերի զորահավաքային ծավալմանը, 7) կազմակերպում է զորահավաքի ժամանակ զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացիներին ծանուցման գործընթացը, 8) համագործակցում և աջակցում է Երևան քաղաքի ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներին (զինկոմիսարիատներին) զորահավաքային զորակոչի և պահեստազորում հաշվառված քաղաքացիների ցուցակների ճշգրտման նպատակով, 9) կազմում է միջոցառումների կատարման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու տեղեկագիր, 10) կազմում է աշխատանքային ռեժիմների փոխադրման ներքին պլան, 11) կազմում է Երևան քաղաքի տնտեսության զորահավաքի պլան, 12) իրականացնում է սպառնալից ժամանակաշրջանում (համաձայն ՀՀ կառավարության որոշման) պլաններով նախատեսված միջոցառումների ճիշտ և ժամանակին կատարման աշխատանքները, վերահսկում, տեղեկատվության ամփոփում և զեկույցների պատրաստում ըստ վերադասության, 13) պլանավորում է շտաբային մարզումներ և մշակում կազմակերպչական հարցեր, 14) անցկացնում և ամփոփում է շտաբային մարզումներ, 15) համակարգում և իրականացնում է Երևան քաղաքի տնտեսության զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի հետ կապված աշխատանքները, 16) համակարգում է զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների (եռակողմ պայմանագրերի կնքման գործընթաց, զորահավաքային նախապատրաստություն, օրենքով պահաջվող անհրաժեշտ փաստաթղթային բազայի վարում և ձևայնացված (ֆորմալիզացիոն) փաստաթղթերի ստեղծում), 17) քաղաքացիական պաշտպանության պլանի մշակման և պլանում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով ներկայացնում է առաջարկություններ, ինչպես նաև մասնակցում է պլանի ճշգրտումներին, 18) վերահսկում և համակարգում է քաղաքացիական պաշտպանության ծառայությունների աշխատանքները, 19) վերահսկում է բնակչության իրազեկման համակարգերի մշտական աշխատունակությունը, 20) վերահսկում է քաղաքապետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների ազդարարման աղյուսակների կազմումը և դրանց կիրառությունը, 21) իրականացնում է քաղաքացիական պաշտպանության կառույցների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, 22) համակարգում է աղետի գոտում բնակչության պատսպարման, տարհանման և անհատական միջոցներով ապահովման կազմակերպչական աշխատանքները, 23) համակարգում է գույքի, նյութական պաշարների, տրանսպորտային և այլ միջոցների հավաքագրման և օգտագործման աշխատանքները, 24) համակարգում է տարհանման և տեղաբաշխման աշխատանքները, 25) համակարգում է տարհանման և տարհանված բնակչության կենսաապահովման պլանների մշակման աշխատանքները, 26) իրականացնում է Երևան քաղաքի տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակաշրջանում պլաններով նախատեսված միջոցառումների ճիշտ և ժամանակին կատարման աշխատանքները, վերահսկում, տեղեկատվության ամփոփում և զեկույցների պատրաստում ըստ վերադասության, 27) կատարում է քաղաքապետի՝ ինչպես նաև տվյալ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները համակարգող պաշտոնատար անձի հաձնարարությունները և ցուցումները, 28) իրականացնում է Երևան քաղաքի վարչական շրջանների զորակոչային, զորահավաքային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության վերաբերվող աշխատանքների համակարգումը և միջոցառումների կատարման հսկողությունը, 29) ուսումնասիրություններ է իրականացնում քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների զորահավաքային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության վերաբերվող հարցերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ, 30) նախապատրաստում է վարչության գործառույթներին վերաբերվող Երևանի ավագանու որոշումների նախագծեր, 31) իրականացնում է Երևանի քաղաքապետի որոշումներով և կարգադրություններով սահմանված այլ աշխատանքներ:
Տարեկան հիմնական միջոցառումների պլան
2025 թ․ ամփոփ գործունեությունը
Ազդարարում
2025թ․ շարունակվել են Երևանի բնակչության կենտրոնացված ազդարարման համակարգի զարգացման և արդիականացման միջոցառումները։
Ընթացիկ ժամանակահատվածում տեղադրվել է 3 նոր էլեկտրաշչակ և ազդարարման համակարգի հեռահար կառավարման 5 բլոկ։
Համակարգի արդիականացման և ազդանշանի ծածկույթը բարելավելու նպատակով փոխվել են 5 էլեկտրաշչակների տեղադիրքերը։
Վերանորոգվել է 20 էլեկտրաշչակ, կարգավորվել է 62 ազդարարման համակարգի հեռահար կառավարման բլոկ։
Ազդարարման համակարգի աշխատունակությունը ապահովելու նպատակով իրականացվել է Երևանի ազդարարման համակարգի ընթացիկ սպասարկում, մասնավորապես՝ էլեկտրաշչակների և կառավարման բլոկների նկատմամբ ամենօրյա հսկողություն։
Պատսպարում
Աշխատանքներ են տարվել բազմաբնակարան շենքերի նկուղների ուսումնասիրման, դրանց՝ պատսպարելու տեսակետից պիտանելիության համապատասխանեցման և բնակչությանը կցագրելու նպատակով։
Աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲ ընկերության կողմից մշակվել է ծրագիր՝ նկուղների հաշվառման, վիճակի վերլուծության և բնակչության կցագրման տվյալները թվայնացնելու նպատակով, 2026 թվականին նախատեսվում է ներդնել ծրագրի փորձնական տարբերակը։։
Շարունակվել են պատսպարման վայրերին բնակչության կցագրման և իրազեկման միջոցառումները, մասնավորապես՝ բազմաբնակարանային շենքերի շքամուտքերին փակցվել է օդային տագնապի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնների 13 905 հատ նորացված տեղեկատվական հուշաթերթիկ:
Ուսուցում
ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում 2025 թվականին Երևանի քաղաքապետարանի և նրա ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներից վերապատրաստվել է 419 մարդ:
Համաձայն ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հետ ձեռքբերված պայմանավորվածության, 16 դպրոցների ավագ դասարանի աշակերտներ էքսկուրսիայի և ճանաչողական նպատակներով հաճախել են Գառնիի սեյսմիկ կայան։
Հրդեհային անվտանգություն
• Երևանի 60 մանկապարտեզի տրամադրվել է 120 հրշեջ վահանակ՝ լրակազմով /հրդեհաշիջման առաջնային միջոցներ և 2 կրակմարիչ/։
• 2025թ․ 15 մանկապարտեզում տեղադրվել են գործող չափանիշներին համապատասխան լումինեսցենտային տարահանման սխեմաներ, ուղղորդող և նախազգուշացնող նշաններ։
• Իրականացվել է 14 արտաքին հրշեջ հիդրանտների կառուցման նախագծանախահաշվային ծառայության գնում։
2026թ․ նախատեսվող գործունեությունը
Ազդարարում
Նախատեսվում է 90 մանկապարտեզում կարգաբերել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճգնաժամային կառավարման կենտրոնին միացնել հրդեհային անվտանգության վաղ ազդարարման համակարգեր։
Ազդարարման համակարգի աշխատունակությունը ապահովելու համար մայր տպասալերի գնում, որը կապահովի հեռակառավարվող սարքերի աշխատանքը։
Ազդարարման համակարգի ազդանշանների արագ և հուսալի փոխանցումն ապահովման համար տարբեր բջջային օպերատորներից ձեռք են բերվելու (գնելու եղանակով) SIM քարտեր։
Նախատեսվում է իրականացնել 3G և ավելի ցանցում աշխատող տպասալերի գնում և դրանց տեղադրումը էլեկտրական շչակների հեռակառավարման սարքերում։
Ուսուցում
Նախատեսվում է Երևանի բոլոր մանկապարտեզներում կազմակերպել ամբողջ անձնակազմի համար նախատեսված գործնական պարապմունքներ «Հրդեհաշիջում կրակմարիչներով», «Առաջին օգնություն» և «Տարահանում» թեմաներով։
ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում նախատեսվում է վերապատրաստել 507 ունկնդիր։
Հրդեհային անվտանգություն
2026թ․ կանցկացվի 41 հրշեջ հիդրանտի նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն և կտրամադրվի համապատասխան եզրակացություն։
Փորձաքննությունների ավարտից հետո Երևանի 14 հասցեներում կտեղադրվեն նոր հրշեջ հիդրանտներ։