...
  • РУС
  • ENG
...
  • Քաղաքապետարան
  • Տեղեկատու
  • Ծառայություններ
  • Մեր քաղաքը
  • Կապ
  • Քաղաքային իշխանություն
  • Քաղաքային տնտեսություն
  • Զարգացման ծրագրեր
  • Նորություններ
  • «Երևան» հեռուստահաղորդում
  • Իրավական ակտեր
  • Հայտարարություններ
  • Իրազեկումներ
  • Հանրային հավաք
  • Աճուրդներ
  • Գնումներ
  • Մրցույթներ
  • Աշխատանք
  • Մեկ պատուհան
  • Հարկեր / Վճարումներ
  • Համակարգեր / Թույլտվություններ
  • Թույլտվությունների հաշվիչ
  • Ընդհանուր տեղեկություններ
  • Պատմություն
  • Մշակույթ
  • Ժամանցի վայրեր
  • Հետադարձ կապ
  • Զանգերի սպասարկում
  • Քաղաքացիների ընդունելություն
  • Ազդարարման պատասխանատուներ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ
  • Քաղաքապետարան

    • Քաղաքային իշխանություն
    • Քաղաքային տնտեսություն
    • Զարգացման ծրագրեր
    • Նորություններ
    • «Երևան» հեռուստահաղորդում

  • Տեղեկատու

    • Իրավական ակտեր
    • Հայտարարություններ
    • Իրազեկումներ
    • Հանրային հավաք
    • Աճուրդներ
    • Գնումներ
    • Մրցույթներ
    • Աշխատանք

  • Ծառայություններ

    • Մեկ պատուհան
    • Հարկեր / Վճարումներ
    • Համակարգեր / Թույլտվություններ
    • Թույլտվությունների հաշվիչ

  • Մեր քաղաքը

    • Ընդհանուր տեղեկություններ
    • Պատմություն
    • Մշակույթ
    • Ժամանցի վայրեր

  • Կապ

    • Հետադարձ կապ
    • Զանգերի սպասարկում
    • Քաղաքացիների ընդունելություն
    • Ազդարարման պատասխանատուներ
    • Հղումներ
    • Կայքի քարտեզ

  • РУС
  • ENG
ընդլայնված որոնում
Փակել
  1. Գլխավոր
  2. Զարգացման ծրագրեր
  3. Տեղական բաց կառավարման գործընկերություն
Տեղական բաց կառավարման գործընկերություն Էներգիայի օրերը Երևանում Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիր Տնային տնտեսությունների շրջանում Կանաչ քաղաքի հայեցակարգի վերաբերյալ հետազոտություն Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր» «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագիր
Տեղական բաց կառավարման գործընկերություն
Տեղական բաց կառավարման գործընկերություն
Տեղական բաց կառավարման գործընկերություն
Տեղական բաց կառավարման գործընկերություն
Տեղական բաց կառավարման գործընկերություն
Տեղական բաց կառավարման գործընկերություն
Տեղական բաց կառավարման գործընկերություն
Տեղական բաց կառավարման գործընկերություն
Տեղական բաց կառավարման գործընկերություն
Տեղական բաց կառավարման գործընկերություն
Տեղական բաց կառավարման գործընկերություն
Տեղական բաց կառավարման գործընկերություն
Տեղական բաց կառավարման գործընկերություն
Տեղական բաց կառավարման գործընկերություն
Տեղական բաց կառավարման գործընկերություն

Բաց կառավարման գործընկերությունը (ԲԿԳ) բազմակողմ համագործակցություն ենթադրող նախաձեռնություն է, որն ունի հստակ ձևավորված օրակարգ և հանձնառություններ: Նախաձեռնությունը կոչված է համախմբելու կառավարություններին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին միասին աշխատելու և ձևավորելու կառավարության ներառական զարգացման օրակարգը, կառավարման համակարգը թափանցիկ, հաշվետու, նորարար և մասնակցային դարձնելու ուղղությամբ: Բաց կառավարման գործընկերության շրջանակում 2022 թվականի մայիսի 17-ից Երևանն անդամակցում է «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը:


Նախաձեռնության նպատակները

«Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության նպատակն է, համագործակցելով ՔՀԿ-ների, ՀԿ-ների և այլ ակտիվ քաղաքացիների հետ, իրականացնել բաց կառավարման սկզբունքներին (թափանցիկություն, հաշվետվողականություն, մասնակցայնություն, նորարարություն) համահունչ քաղաքականություն՝ կառավարման բաց, արդյունավետ և հաշվետու գործելու հանձնառություն: Այս համատեքստում Երևանի 2023-2024 թթ. գործողությունների ծրագրով Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ստանձնել իր կողմից պարտադիր կատարման ենթակա հանձնառություններ:
Նախաձեռնությանն անդամակցելու ճանապարհին տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ, այդ թվում.
Սույն թվականի հունիսի 20-ին «Տեղական բաց կառավարում» նախաձեռնության շրջանակում Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ ԲԿԳ տարածաշրջանային տնօրենի տեղակալ՝ Շրեյա Բասուի հետ:

Սույն թվականի օգոստոսի 18-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում-քննարկում «Տեղական ԲԿԳ» նախաձեռնության փոխտնօրեն Ռուդի Բորմանի, Երևանի քաղաքապետարանի «Տեղական ԲԿԳ» նախաձեռնության աշխատանքային գործընթացները համակարգող/կոնտակտային անձանց, առաջարկներ ներկայացրած ՔՀԿ-ների, ՀԿ-ների ներկայացուցիչների և այլ ակտիվ քաղաքացիների հետ:
Երևանի 2023-2024թթ. գործողությունների ծրագրի մշակման նպատակով ՔՀԿ-ների, ՀԿ-ների և այլ ակտիվ քաղաքացիների կողմից ներկայացվել են ոլորտային մի շարք առաջարկություններ, որոնք նախատեսվել է ներառել ծրագրում: Ներկայացված առաջարկները քննարկելու նպատակով 2022 թվականի օգոստոսի 31-ին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ առաջարկություններ ներկայացրած ՔՀԿ-ների, ՀԿ-ների ներկայացուցիչների և այլ ակտիվ քաղաքացիների հետ:

Բաց կառավարման գործընկերության Եվրոպայի տարածաշրջանային հանդիպում
2022 թվականի հոկտեմբերի 11-ից 12-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի է ունեցել ԲԿԳ Եվրոպայի տարածաշրջանային հանդիպումը, որի նպատակն էր, համախմբելով ԲԿԳ «չեմպիոններին» և շահագրգիռ կողմերին, Բաց կառավարման գործընկերության անդամներին տրամադրել նախաձեռնության շրջանակում քաղաքական աջակցություն՝ ներկայիս տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար: Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության Եվրոպայի տարածաշրջանի հանդիպման ընթացքում նաև տեղի է ունեցել բարձր մակարդակի բացման լիագումար նիստ, զուգահեռ նիստեր, ինտերակտիվ երկխոսություններ՝ քաղաքացիական հասարակության առաջնորդների, ինչպես նաև տարածաշրջանային, միջազգային և տեղական գործընկերների հետ: Հանդիպման ընթացքում ԲԿԳ նախաձեռնության անդամներին ցուցաբերվել է հակակոռուպցիոն, թվային նորարարության, ժողովրդավարական մասնակցայնության ուղղությունների նոր ռազմավարության մշակման շուրջ աջակցություն: Կայուն զարգացման նպատակներին առնչվող ֆոկուս խմբերի քննարկումների ժամանակ Երևանի տեղական ԲԿԳ համակարգողի կողմից ներկայացվել են Կայուն զարգացման նպատակներին առնչվող քաղաքային ծրագրերը, մասնավորապես 7-րդ, 11-րդ և 13-րդ ԿԶՆ-ների (այն է` Մատչելի և մաքուր Էներգիա, Կայուն քաղաքներ և համայնքներ, Կլիմայական գործողություն) իրականացման ուղղությամբ:


2022թ. դեկտեմբերի 27-ին ավագանու հ. 692-Ա որոշմամբ հաստատվել է ««Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Երևանի 2023-2024թթ. գործողությունների ծրագիրը»:

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

Բաց Կառավարման Գործընկերություն գլոբալ գագաթնաժողովին Երևանի քաղաքապետարանը ստացել է «Ոգեշնչող բարեփոխումներ» մրցանակը


Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում սեպտեմբերի 6-7-ը տեղի է ունեցել «Բաց կառավարման գործընկերություն» գլոբալ գագաթնաժողովը, որտեղ համախմբել էր կառավարությունների, տեղական իշխանությունների, օրենսդիր մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին: Գագաթնաժողովի խորհրդանիշն էր թափանցիկ, հաշվետու, մասնակցային և նորարար կառավարումը՝ գլոբալ մարտահրավերների ժամանակ:
Գագաթնաժողովին մասնակցում էին ՀՀ կառավարության, տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Վերջինիս շրջանակներում նաև մեկնարկեց «Ոգեշնչող բարեփոխումներ» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում նախատեսված էին տաս մրցանակներ: Մրցանակի համար դիմել էին ինչպես գործադիր իշխանության, այնպես էլ՝ տեղական և օրենսդիր իշխանության մարմինները՝ Աֆրիկա և Մերձավոր Արևելքի, Ամերիկայի, Եվրոպայի, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններից:
Մրցանակաբաշխությանը մասնակցում էր նաև Երևանի քաղաքապետարանը, որին  ներկայացրել է «Տեղական Բաց կառավարման գործընկերության 2023-2024թթ.» գործողությունների ծրագրով ստանձնած «Կանաչ կնիք-կանաչ գործարք» հանձնառությունը: 
Երևանի քաղաքապետարանն ավելի քան 100 տեղական իշխանությունների մրցանակների շարքում ճանաչվեց հաղթող:
Հիշեցնենք, որ Բաց Կառավարման Գործընկերություն նախաձեռնությանն անդամակցում է ավելի քան 75 երկիր, 104 տեղական իշխանություն:  ՀՀ կառավարությունն անդամակցում է 2011 թվականից: Տեղական Բաց կառավարում նախաձեռնությանը միացել են Վանաձոր, Գյումրի, Արմավիր և Երևան համայնքները:
 

 

 Ֆլեշմոբ. «Բաց կառավարման շաբաթ» նախաձեռնություն

 

Երևանի քաղաքապետարանը միացել է «Բաց կառավարման շաբաթ» նախաձեռնությանը, որի ընթացքում կազմակերպվել է ֆլեշմոբ: Նախաձեռնության նպատան է բարձրացնել հանրային իրազեկվածությունը քաղաքի մասնակցային, հաշվետվողական և թափանցիկ կառավարման սկզբունքների հանձնառման վերաբերյալ՝ կոչ անելով քաղաքացիներին մասնակցե՛լ հանրային քննարկումներին, բարձրաձայնե՛լ իրենց կարծիքը, ներկայացնել առաջարկներ և լինե՛լ իրազեկ:
Ֆլեշմոբն անցկացվել է հայկական ավանդական «Քոչարի» պարով, այդ կերպ նաև ներկայացնելով հայկական մշակույթի միավորող ուժը: 
«Քոչարի» պարն ընդրգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում:

 

«Կանաչ կնիք-կանաչ գործարք»

 

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են մոտ 400 համայնքային ենթակայության հիմնարկներ և կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՈԱԿ-ներ, ՓԲԸ-ներ, մանկապարտեզներ, որոնք համայնքի բյուջեից տրված դրամական միջոցների հաշվին տարեկան իրականացնում են ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գնումներ: 
Վերլուծելով նրանց կողմից իրականացված գնումների գործընթացները` պարզ է դարձել, որ վերջիններս այդ գործընթացը կազմակերպելիս հաճախ չեն առաջնորդվում «կանաչ» գնումների ընթացակարգով: Միաժամանակ ուսումնասիրություն է իրականացվել նաև համայնքային ենթակայության կազմակերպությունների և հիմնարկների կողմից տարեկան էներգածախսի վերլուծության մասով: Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ վերջիններիս տարեկան էներգածախսը բավականին բարձր է, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով,  այդ թվում՝ «կանաչ» օրակարգով առաջնորդվելու ցածր միտումները, որը հավելյալ ֆինանսական բեռ է առաջացնում համայնքի բյուջեի համար: Ուստի, որպես խնդրի լուծում, Տեղական բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության շրջանակում մշակված Երևանի 2023-2024թթ. գործողությունների ծրագրով ստանձնած 3-րդ հանձնառությամբ նախատեսվել է իրականացնել «Կանաչ կնիք-Կանաչ գործարք» նախաձեռնությունը:
Նախաձեռնության շրջանակում իրականացվել է բոլոր համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ելակետային էներգետիկ տվյալների հավաքագրում, վերլուծություն, այնուհետև ստացված տվյալների հիման վրա՝ կարիքների գնահատում: 
Իրականացված ուսումնասիրության արդյունքների ամփոփումն ավելի է ընդգծել այս խնդրի լուծման հրատապությունն ու կարևորությունը և, ըստ առաջնահերթության, որոշվել է մինչև հաջորդ տարվա համայնքային բյուջեի մշակումը համայնքային ենթակայության հիմնարկներին և կազմակերպություններին մոտիվացնել, հորդորելով գնումների գործընթացն իրականացնելիս հաշվի առնել «կանաչ» գնումների բաղադրիչը, լինել էներգախնայող և ծախսաարդյունավետ:
Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից  հայտարարվել է առաջարկների ներկայացման մրցույթ՝ համայնքային ենթակայության հիմնարկների և կազմակերպությունների շրջանում: Կազմվել է հարցաշար, որում ընդգրկվել են  դռների և պատուհանների փոխարինում, լեդ լուսատուների տեղադրում, «Կանաչ պատ»-ի ստեղծում (մեկ ցուցադրական պատ), բակային կանաչ տարածքների արդիականացման աշխատանքներ, տանիքի ջերմամեկուսացում, վերականգնվող էներգիայի օգտագործմանն ուղղված փոքրածավալ լուծումներ էներգախնայող միջոցառումները: 
Նախաձեռնության շրջանակում ներկայացված առաջարկների գնահատումից և ամփոփումից հետո «Կանաչ կնիք-Կանաչ գործարք» նախաձեռնության հաղթող է ճանաչվել համայնքային ենթակայության Երևանի թիվ 92 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ը, որն առաջարկել է «Դռների և պատուհանների փոխարինում» միջոցառումը: Հաղթող ճանաչված մասնակցին շնորհվել է փոքր դրամաշնորհ՝ միջոցառման իրականացման նպատակով, և «կանաչ» կնիք հավաստագիր՝ կանաչ օրակարգով շարժվելու և «կանաչ» գնումներին  նախապատվություն տալու համար:
Այս ձևաչափով «Կանաչ» կնիք հավաստագրի տրամադրումը նախադեպային է, իննովացիոն և  առաջին անգամ է իրականացվել Հայաստանում: Այն մեծ ոգևորությամբ ընդունվեց ինչպես քաղաքային իշխանության, քաղաքացիական հասարակության, այնպես էլ համայնքային հիմնարկների և կազմակերպությունների կողմից: «Կանաչ կնիք-Կանաչ գործարք» նախաձեռնությունը նպաստեց էներգախնայող, էներգաարդյունավետ և բնահեն լուծումներին ուղղված ծրագրերի վերաբերյալ համայնքային կազմակերպությունների և հիմնարկների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: 
Այս նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ, իրականացվելու է ամենամյա կտրվածքով: Այդպիսով համայնքային կազմկերպությունները կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի հաջորդ տարի հենց իրենք քաղաքապետի կողմից ստանան «Կանաչ կնիք» հավաստագիրը: Որպես հաջողված փորձ՝ այն նախաձեռնությունն ունի շատ մեծ պոտենցիալ կրկնօրինակվելու Հայաստանի Հանրապետության մյուս տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

«Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությամբ Երևանի 2023-2024թթ. գործողությունների ծրագրով ստանձնած «Կանաչ զարգացում» հարթակը ձևավորելու նպատակով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քաղաքապետարանում անցկացվել է աշխատանքային քննարկում: 
 


 

 

Քաղաքապետարան

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Տեղեկատու

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Հանրային հավաք

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Ծառայություններ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

Թույլտվությունների հաշվիչ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

Թույլտվությունների հաշվիչ

Մեր քաղաքը

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Կապ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

...

1-05 ժամը 09:00-ից-18:00

© 2005-2025 www.yerevan.am

Օգտվելու պայմաններ Գաղտնիություն

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ

...

ՀՀ ք․ Երևան 0015 Արգիշտիի փ․ 1 առաջին մասնաշենք

ՀՀ ք․ Երևան 0010 Բուզանդի փ․ 1/3 երկրորդ մասնաշենք