Ծնվել է 1960թ. մարտի 5-ին:
1981թթ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը:
1981-1982թթ. աշխատել է դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
1982-1987թթ. դասավանդել է Աբովյանի էլեկտրոնային սարքավորումների տեխնիկումում, 1987-1995թթ.՝ կրկին դպրոցում, այնուհետև դասավանդել է Մոսկվայի հայկական գիմնազիայում:
1996թ. աշխատել է Երևանի քաղաքապետարանի Շահումյանի բաժնում՝ որպես քարտուղարության գլխավոր մասնագետ:
1996-1998թթ. աշխատել է Ավանի թաղապետարանում` որպես բաժնի պետ:
1998թ. մարտից աշխատել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ:
1998թ. հունիսի 4-ից նշանակվել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալ:
2000թ. հոկտեմբերին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ:
2003թ. սեպտեմբերին, կրկին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ:
2009թ. օգոստոսի 3-ից 2020թ. փետրվարի 18-ը աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ:
2020թ. փետրվարի 18-ին նշանակվել է Երևանի թիվ 81 մանկապարտեզի տնօրենի ժ/պ:
.Հասարակական և մարդասիրական գործունեության համար 11.06.2001թ. արժանացել է Բնության և Հասարակության Մասին Գիտությունների Միջազգային Ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչման:
Երկարամյա և անբասիր ծառայության համար պարգևատրվել է՝
«Երևան քաղաքի պատվավոր սոցիալական ծառայող» մեդալով,
«Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»,
ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ «Երախտագիտություն» մեդալով,
2015 և 2019թթ.՝ ՀՀ ԱԺ նախագահների կողմից պարգևատրվել է պատվոգրով, շնորհակալագրով,
ՀՀ ՊՆ կողմից մեդալներով և այլ շնորհակալագրերով: