Պահոց

Ժամանակավորապես փակվելու է Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի երթևեկությունը

24.06.2026

Հարգելի՛ քաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով 2026 թվականի հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ժամանակավորապես փակվելու է  Էրեբունի վարչական շրջանի  Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի երթևեկությունը: