Պահոց

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը` Թումանյան փողոցի մի հատվածում

28.11.2026

Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների իրականացման կապակցությամբ նոյեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 29-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Թումանյան փողոցի` Աբովյան փողոցից մինչև Սարյան փողոց ընկած հատվածում։ Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: