Պահոց

Վթարային  ջրանջատում՝  հոկտեմբերի 21-ին և 22-ին

21.10.2026

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 21-ին ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 22-ը ժամը 11:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  •     Դավթաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,
  •    Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Ալիխանյան Եղբայրների, Մարգարյան, Ֆուչիկի, Բաշինջաղյան, Ջանիբեկյան, Շիրազի, Մազմանյան փողոցները իրենց նրբանցքներով, Հալաբյան 22-38 համարները իրենց  կոտորակներով:
     Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության համար: