Իրազեկումներ
Վթարային ջրանջատում՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում
14.02.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 17-ին՝ ժամը 11.00-20.00-ն կդադարեցվի
• Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշենի 1-3-րդ զանգվածների,
• Կոտայքի մարզի՝ Քասախ գյուղի «Մուշ» թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
14.02.2025թ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ