Պահոց

Վթարային ջրանջատում՝ Երևանի Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում

22.12.2025

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյան գյուղի սկզբնամասում վթարվել է «Ապարան-Երևան» ջրատարը: Վթարի վերացմամբ պայմանավորված՝ ս.թ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 12.30-ից մինչև դեկտեմբերի 22-ը՝ ժամը 12.30-ը կդադարեցվի Երևանի Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2, Նորաշեն, Նազարբեկյան , Գ-1 թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար::