Իրազեկումներ
Վթարային ջրանջատում
07.05.2025
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ մայիսի 8-ին՝ ժամը 09.00-ից մինչև մայիսի 9-ը՝ ժամը 09.00-ն, կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պողոտայի, Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Երկաթուղայինների 1-9 փողոցների, Աճեմյան 2-րդ նրբանցքի և Գ. Նժդեհ 58 շենքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության համար: