Իրազեկումներ
Պլանային ջրանջատում՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 20-ին՝ ժամը 10.00-ից մինչև մարտի 21-ը՝ ժամը 10.00-ն կդադարեցվի
* Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ զանգվածների, Հ. Մելքումով փողոցի, Եղվարդի խճուղու, «Ձոր-1», «Ձոր-2» թաղամասերի, «Օլիմպավան» և «Reebok» մարզահամալիրների, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի,
* Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 21-37 փողոցների, Քասախ գյուղի «Մուշ» թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
19.03.2025թ. «Վեոլիա ջուր» ՓԲԸ