Իրազեկումներ
Մոնթե Մելքոնյան փ.46/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում
03.11.2026
Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Մոնթե Մելքոնյան փող. 46/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում, երթևեկության անվտանգությունն ապահովելու և հետիոտների կողմից երթևեկելի մասն անվտանգ հատելու նպատակով սույն թվականի նոյեմբերի 5-ից կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում, իսկ հանրային փոխադրամիջոցից օգտվելու հասանելիությունն ապահովելու նպատակով դեպի Քըրք Քըրքորյան փողոց ուղղության համար կկազմակերպվի հանրային փոխադրամիջոցի կանգառ: