Պահոց

Մամլո ասուլիսի հրավեր

30.10.2024

Հարգելի՛ ԶԼՄ ներկայացուցիչներ,

Սիրով հրավիրում ենք ձեզ նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:15-ին, «YEREVAN FASHION WEEK» 2024-ի մամլո ասուլիսին, որը տեղի կունենա «Ramada» (Փավստոս Բուզանդի 15 ) հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում:

Կներկայացնենք «YEREVAN FASHION WEEK» 2024-ի ամբողջական օրակարգը, միջոցառումները և կպատասխանենք ձեր բոլոր հարցերին:
Ստորև ներկայացնում ենք բանախոսների կազմը և կից ամբողջական եռալեզու տեղեկատվությունը.
- Վահան Խաչատրյան՝ Հայաստանի Նորաձևության և հագուստի պալատ ՀԿ-ի նախագահ,
- Ն.Գ. Ջոն Գալագեր՝ Մ.Թ դեսպան Հայաստանում,
- Մադլեն Ռաուշենբերգեր՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար, 
- Էլեն Մանուկյան՝ «Հայաստանի նորաձևության և հագուստի պալատ» ՀԿ-ի համահիմնադիր/ծրագրերի ղեկավար,
- Սեդա Աղբալյան՝ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ,
- Ադդէ Հովասափյան՝ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն,
- Միկա Դանիելյան՝ «Harmony» բրենդի դիզայներ:
Շնորհակալություն ենք հայտնում համագործակցության համար և ակնկալում ձեր ներկայությունը։
Խնդրում ենք հետադարձ նամակով հաստատել ձեր մասնակցությունը, իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 95) 522 686 հեռախոսահամարով: