Պահոց

Կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

15.05.2026

Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով նախատեսված միջոցառումներով պայմանավորված՝ մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․
Մայիսի 15-ին՝ ժամը 22․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների հատվածում (շատրվանների դիմաց),
կեսգիշերից սկսած (ժամը 24․00-ից), երթևեկությունը կսահմանափակվի նաև Ամիրյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից Ամիրյան-Զաքյան խաչմերուկի հատվածում,
մայիսի 16-ին՝ ժամը 16․00-ից սկսած, ժամանակավորապես կսահմանափակվի մուտքը դեպի Հանրապետության հրապարակ։
Հաշվի առնելով միջոցառումներն անվտանգ և անխափան կազմակերպելու անհրաժեշտությունը՝ վարորդներին հորդորում ենք նախապես ընտրել երթուղիները, հետևել ոստիկանության ծառայողների ցուցումներին։