Իրազեկումներ
Հրազդանի կիրճում Երևանի քաղաքապետարանը նախատեսում է կազմակերպել շաբաթօրյակ-ծառատունկ՝ նվիրված Երկրի օրվան
Հարրգելի քաղաքացիներ,
հայտնում եմ ձեզ, որ սույն թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 10:00-ին, Հրազդանի կիրճում Երևանի քաղաքապետարանը նախատեսում է կազմակերպել շաբաթօրյակ-ծառատունկ՝ նվիրված Երկրի օրվան: Միջոցառման մասնակիցների ակնկալվող թիվը՝ շուրջ 350:
Վերոնշյալ միջոցառումն անվտանգ և կազմակերպված անցկացնելու նպատակով խնդրում ենք ժամը 9:00-ից մինչև 14:00-ն փակել հետևյալ փողոցները՝ Հրազդանի կիրճի բացօթյա մարզահրապարակի հարևանությամբ («Բիձու գյոլ» կամ «Չռիկ») հատված, «Թումոյի» այգուց դեպի Հրազդանի կիրճ հատված, Դավթաշենի կամրջի և Կիևյան կամրջի միջնամասի հատված, Ձորափի փող., 35 շենքից դեպի Հրազդանի կիրճի հատված:
Կից ներկայացվում է քարտեզի հղումը՝ համապատասխան նշագրումներով: