Պահոց

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ից ժամանակավորապես փակ են լինելու Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը

03.10.2024

Հարգելի ՛  քաղաքացիներ,
ս.թ.  հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում ՏՏ ոլորտի WCIT 2024 միջոցառման համատեքստում նախատեսված համերգով պայմանավորված՝ Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում ժամը 18:00-ից մինչև համերգի ավարտը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:  Ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները կգործեն հրապարակը շրջանցող փողոցներով: 
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: