Պահոց

Հայտարարություն

12.03.2025

Հարգելի՛ քաղաքացիներ, 

հիշեցնում ենք, որ Երևանի քաղաքապետարանում կազմակերպվում են ընդունելություններ:
Յուրաքանչյուր հինգշաբթի օր ընդունելություններ են կազմակերպվում վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում և քաղաքապետարանի աշխատակազմում՝ ղեկավար պաշտոնատար անձանց մասնակցությամբ:
Ընդունելություններին նախապես հերթագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում կամ բանավոր պահանջ՝ քաղաքացիների սպասարկման սրահում: 
Գործում է նաև քաղաքապետարանի 1-05 հեռախոսահամարին  ընդունելության խնդրանքով արված հեռախոսազանգի հնարավորությունը:
Նշված բոլոր դեպքերում անհրաժեշտ է նշել Երևանի քաղաքապետարան մուտքագրված գործը/խնդիրը, որի առնչությամբ ներկայացվում է ընդունելության պահանջը:
Ընդունելություններն իրականացվում եմ նաև ստորև նշված ժամանակացույցով, քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ՝  վարչական մասնաշենքերի ընդունելության սրահներում:

 

Ընդունելության օրը

Ընդունելության ժամը

Ընդունելության վայրը

Ոլորտային պատասխանատու ստորաբաժանումը

 

 

երկուշաբթի

14:00-16:00

 

Արգիշտիի փողոց, հ.1

կոմունալ տնտեսության վարչություն

16:00-18:00

անշարժ գույքի կառավարման վարչություն

14:00-16:00

Փ.Բուզանդի

փողոց, հ.1/3

ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն

 

 

երեքշաբթի

14:00-16:00

 

Արգիշտիի փողոց, հ.1

հանրակրթության վարչություն, երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն

16:00-18:00

շինարարության և բարեկարգման վարչություն

14:00-16:00

Փ.Բուզանդի

փողոց, հ.1/3

տրանսպորտի վարչություն

 

 

չորեքշաբթի

14:00-16:00

 

 

Արգիշտիի փողոց, հ.1

մշակույթի և տուրիզմի վարչություն, բնապահպանության վարչություն

16:00-18:00

քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժին

14:00-16:00

Փ.Բուզանդի

փողոց, հ.1/3

քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն

 

 

հինգշաբթի

14:00-16:00

 

   Արգիշտիի փողոց, հ.1

արտաքին ձևավորման, առևտրի և գովազդի վարչություն

16:00-18:00

առողջապահության վարչություն

 

 

ուրբաթ

14:00-16:00

 

Արգիշտիի փողոց, հ.1

արավաբանական վարչություն

16:00-18:00

աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժանումներ

14:00-16:00

Փ.Բուզանդի

փողոց, հ.1/3

հասարակական կարգի պահպանության ծառայություն