Պահոց

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՉԵՂԱՐԿՈՒՄ

19.12.2025

Տեղեկացնում ենք, որ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն, Օրենք) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, 2025թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում նշանակված «Ջիբրեյն» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Մ․Բաբաջանյան փ․ հ․ 117/4 հասցեում նախատեսվող բնակելի տների կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը չեղարկվել է: Հանրային լսման նշանակման վերաբերյալ ծանուցումը կկատարվի Օրենքով սահմանված կարգի համաձայն: