Իրազեկումներ
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
18.04.2026
Հարգելի՛ քաղաքացիներ,
մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։
Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։