Պահոց

Երթևեկության փոփոխություն՝ Անրի Վեռնոյի փողոցում

23.07.2026

Հարգելի' քաղաքացիներ,
Անրի Վեռնո փողոցում կատարված երթևեկության փորձնական փոփոխությունից հետո, տրանսպորտային հոսքերի մշտադիտարկումների շնորհիվ, երթևեկությունը բարելավելու անհրաժեշտությունից ելնելով, սույն թվականի հուլիսի 25-ից երթևեկության փոփոխություն կկատարվի Անրի Վեռնոյի փողոցում, մասնավորապես` Կարեն Դեմիրճյան - Անրի Վեռնո  փողոցների խաչմերուկից մինչև Անրի Վեռնո–Պապ Թագավորի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: