Պահոց

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտա – Քրիստափորի փողոց խաչմերուկում

03.11.2025

Հարգելի՛ քաղաքացիներ,
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ.  նոյեմբերի 4-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Քրիստափորի փողոցում՝ Խորենացու փողոցից եկող ուղղությամբ առկա լուսացույցները և «կանգ» գիծը կտեղափոխվեն 20 մ առաջ՝ դեպի Տրգրան Մեծի պողոտա,  հետիոտնային անցումը նույնպես կտեղափոխվի առաջ:
Քրիստափորի փողոցից դեպի Տիրգրան Մեծի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի նոր կառուցված անվտանգության կղզյակով՝ առանց լուսացուցային կարգավորման: