Իրազեկումներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
19.12.2025
Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Պուշկինի փողոցում՝ Պուշկինի - Սարյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: