Պահոց

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում

22.12.2025

Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 24-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ Պարոնյան - Ռուսթավելիի փողոցների խաչմերուկում (նախկին Դվին հյուրանոցի մոտ), Ռուսթավելիի փողոցի կողմից կարգելվի ձախ շրջադարձը: