Իրազեկումներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հին երևանցու փողոցում
27.03.2025
Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հին երևանցու փողոցում:
Մասնավորապես՝ Պուշկին փողոցից Տերյան փողոց ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքից մինչև ելքի մոտակայք կարգելվի մեքենաների կանգառը:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ: