Պահոց

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գայի պողոտայում

25.03.2025

Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտայում:
Մասնավորապես՝ Գայի պողոտա – Հովհաննիսյան փողոց խաչմերուկում, Գայի պողոտա - Սաֆարյան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը: