Իրազեկումներ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Բաղրամյան պողոտայում
25.03.2025
Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 27-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Բաղրամյան պողոտայում:
Մասնավորապես՝ Բաղրամյան պողոտա - Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև տեղային լայնացում կարգելվի մեքենաների կանգառը:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ: