Պահոց

Հունիսի 28-ին՝ «PREPA Run» վազքի անցկացման կապակցությամբ Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

23.06.2026

Հարգելի՛ քաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ հունիսի 28-ին՝ «PREPA Run» վազքի անցկացման կապակցությամբ Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։

 06:30–09:00

 * Հանրապետության փողոց (Արամի փողոցի խաչմերուկից մինչև Վազգեն Սարգսյան փողոց)
 * Փավստոս Բուզանդի փողոց

 07:30–10:00

* Խանջյան փողոց
* Տիգրան Մեծի պողոտա
* Երվանդ Քոչարի փողոց

 07:30–10:30

* Ալեք Մանուկյան փողոց
* Ավետիք Իսահակյան փողոց
* Տերյան փողոց
* Թումանյան փողոց
* Աբովյան փողոց

 08:00–12:00

* Վազգեն Սարգսյան փողոց
* Բեյրութի փողոց
* Արգիշտիի փողոց
* Մաշտոցի պողոտա
* Հակոբ Պարոնյան փողոց
* Պռոշյան փողոց
* Մարշալ Բաղրամյան պողոտա
* Մոսկովյան փողոց (մինչև Մաշտոցի պողոտա)

Խնդրում ենք նախապես պլանավորել ձեր երթուղին և օգտվել այլընտրանքային ճանապարհներից։

Ուշադրություն․ նշված փողոցների փակման հետևանքով հնարավոր են նաև երթևեկության մասնակի սահմանափակումներ հարակից փողոցներում, այդ թվում՝ Ամիրյան, Խորենացու և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։

Շնորհակալություն ըմբռնման համար։