Վթարային շենքից՝ նոր տուն․ քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է   Աբրահամյանների նոր տուն

10.04.2026

Արցախի 4-րդ նրբացքի 4-րդ կարգի վթարայնության շենքում բնակվող Աբրահամյանների ընտանիքն արդեն անվտանգ ու հարմարավետ տուն ունի: 2023թ. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բնակարան գնելու վկայական հանձնեց նաև 10 հոգուց բաղկացած այս ընտանիքին: Նրանք նախկինում ապրում էին 24 քմ մակերեսով բնակարանում, մինչդեռ ծրագիրն իրագործելու շնորհիվ ձեռք բերված նոր տունը շուրջ 90 քմ է, որի պայմաններին է ծանոթացել քաղաքապետ Ավինյանը: 
«Դուք այս ծրագրի մեր առաջին շահառուներից եք և, իրականում, շատ ուրախ եմ, որ նախագիծը ստացվել է: Իհարկե, կան դժվարություններ, բայց, հաշվի առնելով, որ մեծ քանակի նման խնդիրներ ունենք, փուլ առ փուլ լուծելով, գնում ենք առաջ:  Ուրախ ենք, որ կարողացել ենք ձեր կյանքում որոշակի փոփոխություն բերել, և մի մեծ ընտանիք  կարողացել է իր տունն ունենալ»,- նշել է քաղաքապետը:  
Ընդհանուր առմամբ բնակարաններ գնելու վկայական է հանձնվել 35 ընտանիքի։

Տեսանյութ

Վթարային շենքից՝ նոր տուն․ քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է   Աբրահամյանների նոր տուն