«Վստահ եմ` շատերս նախընտրելու ենք երթևեկել տրանսպորտով, որովհետև ավելի արագ ու հարմար է լինելու». նոր տրոլեյբուսները դուրս եկան երթուղի
Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներն այսօր դուրս եկան երթուղի: Տասնամյակներ անց «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը ոչ միայն համալրվեց նոր շարժակազմով, այլև նոր որակի սպասարկման հնարավորություն ստացավ: Էրեբունու զանգվածից շարժվող նոր տրոլեյբուսի առաջին ուղևորներից էր նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Քաղաքացիների ուղևորափոխադրումը կկազմակերպվի նախկին շարժակազմին զուգահեռ՝ հ․2 և հ․2ա, ինչպես նաև հ․10 և հ․10ա երթուղիներում, «ա» տարբերանշանով երթուղիները սպասարկում կիրականացնեն նաև կոնտակտային ցանցից դուրս ուղեգծերով: Մանրամասները՝ տեսանյութում: