Վերապատրաստում՝ «ԵՄ-ն՝ Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի շենքերում կայանների պահպանման, շահագործման ու դիտարկման նպատակով

01.06.2023
Կանաչ զարգացում

«ԵՄ-ն՝ Երևանի համար. Արևային համայնք» ծրագրով ընտրված 97 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներին տեղադրված արևային ֆոտովոլտային կայաններն ու լուսավորության համակարգերն անհատույց շահագործման են տրամադրվել  շենքերի կառավարման մարմիններին, որոնք էլ 2024թ. պետք է ստանձնեն սարքավորումների շահագործումն ու սպասարկումը:
Նշված շենքերում տեղակայված արևային կայանների, վերելակների, բակային և ներքին լուսավորության էներգետիկ հոսքերի դիտարկումը և կառավարումը նախատեսվում է իրականացնել նաև Երևան համայնքում էներգետիկ կառավարման համակարգի գործարկման շրջանակներում՝ EMIS ծրագրային հավելվածի ներդրմամբ: 
Ծրագրով ընտրված շենքերում տեղադրված արևային ՖՎ կայանները պահպանելու, շահագործելու ու դիտարկելու նպատակով համատիրությունների և վարչական շրջանների կոմունալ բաժնի մասնագետների կարողությունների զարգացման համար կազմակերպել է հատուկ վերապատրաստում: Դասընթացներն իրականացվել են  Երևանի քաղաքապետարանի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
 

Լուսանկարներ